Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am

Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am

Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ 2000 մլ մեզ, որը մեկ օրում ընդունած հեղուկի 75 տոկոսն է կազմում: Հեղուկի մնացած մասըհեռանում է կղանքով և քրտնագեղձերի օգնությամբ:

Միզարձակումն օրվա մեջ լինում է մինչև վեցանգամ և կապված է ընդունած հեղուկի քանակից: Հաճախամիզությունը կարող է կապված լինել նաև անմիզապահության հետ, երբ մեզն արտադրվում է ակամա: Առողջ մարդը վերահսկում է այդ գործընթացը, իսկ մեծահասակները և հիվանդները հաճախ տառապում են ակամա միզարտադրությունից:

Այս գործընթացների հսկողության պատասխանատուն նյարդային համակարգն է: Մեզի անմիջական արտազատումն իրականացվում է միզուկի միջոցով:

Հաճախամիզության պատճառները

Հաճախամիզության պատճառները հիմնականում հիվանդություններն են.

  • Ստորին միզուղիների
  • Շագանակագեղձի

 
Ընդ որում, մեզի ընդհանուր քանակը, որպես կանոն, միջին նորմայից ավելի չի լինում, մարդն օրվա մեջ կարող է մոտ քսանանգամ զուգարան գնալ: Երբեմն միզելու ցանկությունը տանջում է միայն օրվա ընթացքում, դա դիտվում է միզապարկի քարերի, նևրոզի ժամանակ:

Գիշերային հաճախամիզությունը կարողէ շագանակագեղձի ուռուցքի կամ ադենոմայի ախտանշան լինել:

Միզապարկի քրոնիկ հվանդությունները, միզամուղ դեղերի ընդունումը ևս կարող են պատճառ դառնալ հաճախամիզության:

հաճախամիզությունը կանանց եվ տղամարդկանց մոտ

Կանանց մոտ հաճախամիզության պատճառները բազմաթիվ են: Նորմայում միզարձակությունը չպետք է գերազանցի 15 անգամը: Շատ դեպքերում այդ քանակի վրա ազդում է տարիքը, ընդունած դեղորայքը, հղիությունը: Երբեմն հաճախամիզությունն ուղեկցվում է ցավով, որի պատճառ կարող են հանդիսանալ հիվանդ երիկամները կամ մրսածությունը: Հաճախ այս խնդիրը դիտվում է ցիստիտի ժամանակ, երբ լինում է նաև այրոց և ցավ որովայնի ստորին հատվածում: Ընդհանուր բորբոքումը ցիստիտի ժամանակ զարգանում է արտաքին ազդակների պատճառով: Տղամարդկանց մոտ օրվա մեզի քանակը նորմայում մոտ 3 լիտր է:

Հաճախամիզության ամենաշատ հանդիպող պատճառը պրոստատիտն է: Շագանակագեղձը տեղակայված է միզուկին կից, և նրա բորբոքումը գրգռում ենռեցեպտորները՝առաջացնելով միզարձակման կեղծ ցանկություն:

Պատճառներից հաջորդը շագանակագեղձի ադենոման է, այնգեղձի բարորակ հիպերպլազիա է: Սովորաբար այն դիտվում  մեծահասակ տղամարդկանց մոտ: Այս դեպքում միզապարկը լրիվ չի դատարկվում և կարճ ժամանակ անց նորից լցվում է այնքան,
որ միզելու ցանկություն է առաջանում:

Հաճախամիզության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել ուրոլոգի, քանի որ այն կարող է լուրջ խնդրի հետևանք լինել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Առողջ տղամարդ
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Առողջ տղամարդ
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...

Ախտորոշում
Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ
Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

Ի՞նչ գործունեություն,  գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:


Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...

Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am
Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am

Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Առողջ տղամարդ
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ